Մենք բոլորս հետաքրքրությամբ հետևում ենք համաշխարհային աստղերի կյանքին: Մեզ հետաքրքրում է նրանց կյանքի յուրաքանչյուր մասնիկը: Հաճախ թվում է՝ նրանք տարբերվում են սովորական մարդկանցից, իրականում այդպես չէ: Նրանք սովորական մարդկանց պես կարող են ամենաանսպասելի վախերն ունենալ: novosti-n.org-ը ներկայացնում է ամենաարտասովոր ֆոբիաներն ունեցող հայտնիներին:
Ջոնի Դեպ

Միլիոնավոր կանանց սիրելի այս դերասանը մահու չափ վախենում է ծաղրածուներից: «Նրանց ժպիտը ինձ սարսափեցնում է»,- ասում է դերասանը:
Միշել Ռոդրիգես

Դերասանուհին մոտ 20 անգամ թռել է անկարգելով (պարաշյուտով), որպեսզի հաղթահարի բարձրության վախը: Նա նաև վախենում է խորությունից և ականջները ծակելու գործողությունից:
Քրիստեն Ստյուարտ

Քրիստենը վախեցել է ձիերից. մանուկ հասակում նա ընկել է ձիուց: Ի պատիվ նրա պետք է ասել, որ «Սպիտակաձյունիկը և որսորդը» ֆիլմում նկարահանվելու համար նա հաղթահարել է այդ վախը:
Ռոբերտ Պաթինսոն

Իսկ ահա Քրիստենի խաղընկեր Պաթինսոնը սարսափում է 13 թվից, նա նաև սև կատու տեսնելիս պարտադիր փոխում է ճանապարհը:
Քրիստինա Ռիչի

Քրիստինան տառապում է, այսպես կոչված, բուսաֆոբիայով. նա վախենում է բույսերից:
Ռոջեր Մուր

Որքան էլ տարօրինակ թվա, Ջեյմս Բոնդի դերը մարմնավորած դերասանը վախենում է զենքից: Զենք տեսնելիս նրա մոտ նյարդային տիկեր են առաջանում:
Դևիդ Բեքհեմ

Հայտնի ֆուտբոլիստը թույլ չի տալիս իր կնոջը տանը կատու պահել, որովհետև նրան թվում է, որ դա կհանգեցնի տանը մկների հայտնվելուն:
Պամելա Անդերսոն

Երկրագնդի տղամարդկանց գրեթե կեսի երազանք հանդիսացող այս կինը վախենում է հայելիներից, սարսափում է, երբ ինքն իրեն տեսնում է հայելու մեջ, նա չի դիտում անգամ իր մասնակցությամբ հեռուստահաղորդումները:
Նիկոլ Քիդման

Նիկոլ Քիդմանը վախենում է թիթեռներից:
Լերա Կուդրյավցևա

Հեռուստահաղորդավարուհին սարսափում է ամպրոպից:
Աննա Սեմենովիչ

Աննան շատ է վախենում մթությունից և առնետներից:
Սթիվեն Սփիլբերգ

Նա խուսափում է վերելակներից, գերադասում է աստիճաններով բարձրանալ:
Վուդի Ալեն

Այս ռեժիսորին կարելի է վախերի քանակով չեմպիոն համարել: Նա այս կամ այն չափով վախենում է միջատներից, երեխաներից, արևի լույսից, փոքր սենյակներից, շներից, բարձրությունից, մարդկանց բազմությունից, քաղցկեղով կամ այլ հիվանդություններով հիվանդանալուց, և սա դեռ ամենը չէ:









































