Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ալեշանդրո Պատոն կարող է իր նորամուտը նշել «ազնվականներ»-ի կազմում, այս մասին հաղորդել է թիմի գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը:
«Պատոն պատրաստ է 90 %-ով, նա շարունակում է մարզավիճակ հավաքել և կարող է իր նորամուտը նշել «Չելսի»-ի կազմում: Ինչ վերաբերում է Դիեգո Կոստային, ապա նրան հանգիստ է տրվել:
Պեդրոն դեռ ապաքինվում է վնասվածքից, դա վերաբերում է նաև Ջոն Տերիին»,- Հիդինկի խոսքերն է մեջբերում «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի «Նորվիչ»-ին:









































