Ամերիկյան Apple ընկերությունը վերջին 4 տարվա ընթացքում երկրի գանձարանին չի վճարել միլիարդավոր դոլարների հարկ՝ օգտագործելով օֆշորային գոտում գործող դուստր ձեռնարկությունները և օրենսդրական որոշ սողանքներ: Նման եզրահանգման է եկել ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Ազգային անվտանգության և կառավարական գործերով ենթահանձնաժողովը՝ հաղորդում է ITAR-TASS-ը: Դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ Apple-ը չի խախտել օրենսդրությունը:
Հատկապես ուշադրություն են գրավել Իռլանդիայում գրանցված դուստր ձեռնարկությունները: Միայն նրանցից մեկը 2009-2012թթ.-ների ընթացքում 30 մլրդ դոլար է վաստակել: Սակայն ենթահանձնաժողովի հրապարակած փաստաթղթում նշվում է, որ «օտարերկրյա մասնաճյուղերը առանց ֆիզիկական ներկայության օգտագործելը աննախադեպ է»:










































