Մեծ Բրիտանիայում ապրելու իրավունք ձեռք բերող հարուստ ներդրողների թիվը 2014-ի համեմատությամբ նվազել է 84%-ով, տեղեկացնում է Bloomberg-ը:
Ներդրողների թվի նման կտրուկ նվազումը կապված է կոռուպցիոն խախտումներին հետևող Transparency International UK ոչ կոմերցիոն կազմակերպության կողմից պարբերաբար իրականացվող ստուգումներով:
Արտասահմանցի ներդրողների ներգաղթի մակարդակի նվազումը էլիտար անշարժ գույքի շինարարների համար վատ նորություն է, քանի որ նրանք գալիք տասնամյակում ծրագրել էին 25 հազար միավոր էլիտար անշարժ գույքի շինարարություն իրականացնել:









































