Thursday, 02 07 2026
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Իրավիճակը պետք է փոխել ոչ թե զենքով, այլ քվեաթերթիկով. ԸՕ-ն մշակվում է կուլիսների ետևում

Նոր ընտրական օրենսգիրքը մշակվում է կուլիսների ետևում առանց քաղաքացիական հասարակության և անգամ ընդդիմադիր քաղաքական ուժերի մասնակցության: Սա այսօր կազմակերպված հանրային քննարկմանը բարձրաձայնված առաջնային խնդիրներից մեկն էր: Քննարկման նպատակն էր ևս մեկ անգամ ներկայացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության առաջարկությունները ընտրական օրենսգրքի վերաբերյալ:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նկատեց՝ Հայաստանում այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իրավիճակ փոխել և պետք է հասնել նրան, որ իրավիճակ փոխելու միջոց ոչ թե դիտարկվի ահաբեկչությունը կամ զենքը այլ միայն քվեաթերթիկը: Զուրաբյանը նկատեց նաև, որ ՀՀԿ-ն, ունենալով ընտրական օրենսգրքի նոր նախագիծ, չի եկել քննարկման: Հարկ է նկատել, որ հրավերներ էին ուղարկվել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հովհաննիսյանին:

Բոլոր ընտրատեղամասերում ապահովել տեսախցիկների առկայություն և ապահովել ընտրացուցակների թափանցիկություն. սրանք են ՀԱԿ-ի առաջնային առաջարկությունները:

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ կարևորեց էլեկտրոնային քվեարկության որոշ տարրերի ներդնումը:

«Ժառնգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը, խոսելով ընտրական օրենսգրքի վերաբերյալ առաջարկությունների մասին, նկատեց՝ առանց քաղաքական կամքի դրսևորման իշխող ուժի կողմից որևէ փոփոխություն չի կարող արդյունավետ գործել: Հավելելով, որ 3 նախագահների օրոք էլ բացակայել է քաղաքակամ կամք թափանցիկ ընտրություններ իրականացնելու համար:

Քննարկման ընթացքում կարևորվեց նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հանրաքվեի վերաբերյալ զեկույցը, որը մասնակիցների նախորդների համեմատ բավականաչափ խիստ էր, և այս անգամ միջազգային կառույցներն էլ ավելի են կարևորում ընտրությունների թափանցիկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում