Tuesday, 23 06 2026
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը

1967թ. այս օրը մահացավ կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանը. (պատմություն)

1967թ. այս օրը Բեյրութում մահացավ կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, «Գուսան» երկսեռ երգչախմբի հիմնադիր (1933-1961) Բարսեղ Կանաչյանը: Հայաստանի Հանրապետության օրհներգի՝ «Մեր Հայրենիք»-ի երաժշտության հեղինակն է:

Ծնվել է 1885թ. Ռոդոսթոյում (այժմ՝ Թեքիրդաղ, Թուրքիա): 1888 թվականին ընտանիքը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, որտեղ և նախնական կրթությունն է ստանում: 1896 թվականին ընտանիքը գաղթում է Վառնա:

Նաթան-Բեկ Ամիրխանյանից երաժշտության դասեր է վերցնում (ջութակ, երաժշտության տեսություն, խմբավարություն):1903 թվականից սովորում է Բուխարեստում (դաշնամուր և հարմոնիա): 1908 թվականի օսմանյան սահմանադրության ընդունումից հետո Կանաչյանների ընտանիքը ապագայի ակնկալիքներով վերադառնում է Կոստանդնուպոլիս:

Կանաչյանը այստեղ կազմում է «Քնար» փողային նվագախումբը, զբաղվում դասավանդմամբ, անում է ստեղծագործականառաջին փորձերը: Կանաչյանի համար որոշիչ է եղել Կոմիտասի հետ հանդիպումը 1910 թվականի դեկտեմբերին: Կանաչյանը հանդես է գալիս «Գուսան» երգչախմբում, նրա «հինգ սաներ»-ի թվում, հարմոնիայի դասեր է առնում, հետևում խմբավարական արվեստին:

1919 թվականին Կոմիտասին նվիրված համերգին հանդես է եկել որպես խմբավար 400 հոգանոց միացյալ երգչախմբով: «Հինգ սաներ»-ով ներդաշնակում և մշակում են հայրենասիրական երգեր: 1920 թվականից շարունակել է երաժշտական կրթությունը Փարիզում: 1922 թվականից հայկական գաղութներում զբաղվել է խմբավարական գործով:

1928 թվականից դասավանդել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունում, 1933-ից՝ Նշան Փալանջյան ճեմարանում: 1936 թվականին Բեյրութում հիմնում է «Գուսան» երկսեռ երգչախումբը, այդ խմբի համար մշակում հայկական և մի քանի արաբական ժողովրդական երգեր:

Արաբական մշակույթի զարգացմանը նպաստելու համար Կանաչյանը պարգևատրվել է արաբական և ֆրանսիական շքանշաններով, այդ թվում Լիբանանի «Մայրու Առաջին կարգի» պատվո նշանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում