Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները պարզել են հնարավոր պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ բացասաբար վերաբերվում միասեռ ամուսնություններին։
Հոգեբանների խոսքերով՝ մարդիկ կարծում են, որ արվամոլներն ու լեսբուհինները վարում են ավելի ակտիվ սեռական կյանք և այդպիսով սպառնում են իրենց իսկ ընտանիքների բարեկեցությանը։ Այդ մասին նշված է հանդեսում հրապարակված հոդվածում։
Հոգեբաններից Դևիդ Փինսոֆը հայտարարել է, որ շատ մարդիկ չափազանց մեծ անհարմարություն են զգում պատահական սեքսի մասին մտածելիս և անվտանգ չեն զգում՝ մտածելով անբարոյականության մասին։ Հոգեբաններն իրենց հետազոտության համար ներգրավել են հազար կամավորների։









































