Կրետե կղզու Խանյա քաղաքի դատարանը 7 ամսվա ազատազրկման է դատապարտել 90-ամյա կնոջն այն բանի համար, որ նա 7 տարի ապօրինաբար հավելյալ թոշակ է ստացել՝ որպես հանգուցյալի այրի: Այս մասին հայտնում է Cretalive.gr առցանց պորտալը:
Կենսաթոշակային հիմնադրամի կորուստը գնահատվում է 67 հազար եվրո:
Դատախազը կնոջ համար երկու տարվա ազատազրկում է պահանջել, սակայն դատարանը վճռել է, որ դա չափազանց շատ է:
Անձամբ դատապարտվածը կարծել է, որ հավելյալ նպաստ է ստանում:







































