Thursday, 06 06 2024
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին

«Եթե Սերժ Սարգսյանը խելքի չեկավ, ես կսկսեմ լրջորեն մտածել կուսակցություն հիմնելու մասին». Լևոն Բարսեղյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

 Պարոն Բարսեղյան, օրերս մամուլն անդրադարձավ, որ Գյումրիում «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը և ԳԱԼԱ հեռուստաընկերության նախագահ Վահան Խաչատրյանը հնարավոր է նոր կուսակցություն  ստեղծեն։ Վահան Խաչատրյանը հերքել է տեղեկատվությունը։

-Յոթ տարիների ընթացքում ԳԱԼԱ հեռուստաընկերության նախագահին տեսել եմ չորս անգամ։ Վերջին անգամ տեսել եմ երեք ամիս առաջ, և չենք ունեցել և չունենք որևէ նման պայմանավորվածություն, որևէ անգամ չենք խոսել այդ մասին, բայց  գաղափարը լավն է, և եթե Սերժ Սարգսյանը խելքի չեկավ, ես կսկսեմ լրջորեն մտածել կուսակցություն հիմնելու մասին, պարզապես հույս ունեմ, որ այս ընթացքում նորաստեղծ և հին կուսակցությունները, բացառությամբ սերժիկացվածների, կսկսեն ի վերջո որակյալ գործողություններ անել, և կարիք չի լինելու, որ ես կուսակցություն հիմնեմ։

-Այսօր, սակայն, կուսակցությունները արդյունավետ պայքար չեն կարողանում իրականացնել, առհասարակ կուսակցությունների նկատմամբ չկա որևէ վստահություն։

-Քաղաքական կյանքը կամ պետության զարգացման համար պետք է լինի կուսակցություն, գաղափարախոսություններ պետք է լինեն, պետք է բախվեն, մրցեն իրար հետ։ Իհարկե, երկրում կարգ ու կանոն հաստատելու ուրիշ ճանապարհներ էլ կան, բայց օրինականա եղանակը մնում է քաղաքական պայքարը կուսակցությունների միջոցով, գումարած քաղաքացիական հասարակության մյուս հաստատությունների մասնակցությունը հսկողական, վերահսկողական ձևերով, ինչով զբաղվել եմ 15-16 տարի՝ որպես ՀԿ հիմնադիր։ Որոշ երկրներ, օրինակ՝ քաղաքացիական պայքարը չնայած ներդրվող բոլոր ջանքերի, շոշափելի արդյունք չի տալիս և քաղաքացիական հաստատությունները, կազմակերպությունները կամ վերափոխվում են, կամ կուսակցություններ են հիմնում և փորձում են այդ ճանապարհով իշխանության բերել իշխանություններին։ Եթե կուզեք, Վրաստանի օրինակը դրանցից մեկն է։ Դրա մինի օրինակը մեր «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունն էր, երբ անհատները, որոնք քաղաքային կյանքի բարեփոխման համար արել էին այն ամենը, ինչ օրենքով հնարավոր էր, ու շոշափելի արդյունքի չէին հասել, միավորվեցին, որպեսզի տեղական իշխանության մեջ տեղ ունենան և որպես ավագանի կարողանան ինչ-որ փոփոխություններ բերել։ Սրանք ճանապարհներ են, որովհետև ՀԿ-ների կամ ակտիվ քաղաքացիների գործողություններն ինքնանպատակ չեն, դրանք գաղափարին, բարեկեցության հասնելու ճանապարհ են։ Մարդը պիտի նորմալ ապրի ու եթե դա չի ստացվում, մարդիկ պետք է միավորվեն, կուսակցություններ հիմնեն։ Շատ լավ միտք է։

-Դուք խոսում եք գաղափարների շուրջ միավորվելու մասին, սակայն մենք տեսնում ենք, որ քաղաքական ուժերը շատ արագ կարողանում են կոալիցիաներ կազմել, որոնց հիմքում կարծես բոլորովին էլ գաղափարները չեն։

-Շատ հարաբերական ու պայմանական է ասել գաղափարական կուսակցություն։ Ես իմ հասկացածով եմ ասում գաղափարական։ Մեկի մոտ գաղափարը պաշտոնն է, մեկի մոտ պորտֆելն է, մյուսի մոտ առևտուրն է, չորրորդի մոտ կնոջը լավ գործի տեղավորելն է։ Դա էլ իրենց գաղափարն է։ Իմ ասածը երկրի բարեկեցությանն իրատեսական ու գործնական քայլերով գնացող գաղափարախոսությունն է։ Սա եմ ես հասկանում գաղափարական պայքար ասելով։ Ոչ թե հանցագործի ձեռքը գնանք սեղմենք, հետո կոալիցվենք, սեղան նստենք, ջան ասենք, ջան լսենք, Մարտի 1-ից հետո դեռ քառասունքը չլրացած թղթեր ստորագրենք։

-Պարոն Բարսեղյան, կարևորը ոչ այնքան կուսակցություն ստեղծելն է, որքան արդյունք գրանցելը։ Գործող համակարգի պայմաններում Դուք տեսնո՞ւմ եք կուսակցություն ստեղծելու ճանապարհով արդյունքի հասնելու հնարավորություն, թե՞ դա ավելի հեռահար նպատակ է։

-Անշուշտ, Սերժ Սարգսյանը կեղծված հանրաքվեով ու Սահմանադրությամբ բարդացրեց այդ գործընթացները, բայց ինձ թվում է, որ այս իրավիճակում հնարավոր է ինչ-որ բան փոխել։

Ճիշտ է, ընտրական օրենսգիրքն էլ պարզ չէ, բայց իրենց գրած Սահմանադրությունից մոտավորապես պարզ է, թե ինչ են ուզում քանդակել։ Ուրիշ հարց է, թե որքան են հասարակության ռեսուրսներն ու կենսունակությունը և, հասարակության վրա հենված կուսակցության կենսունակությունն ինչքան կլինի։ Գուցե շատ-շատերը, ինչպես ժամանակն ու պատմությունն են ցույց տվել, գնան հանձնվելու, կոնֆետ ստանալու, հաճույք ստանալու ճանապարհով։ Դա արդյունք ու նշան է հասարակության թուլացած լինելու, իսկ այդ թուլացման մեջ իշխանությունն ունի դիտավորություն։ Պատահական չէ, որ մեր հասարակությունն այդպես հյուծված է։ Դա իշխանությունների չարագործությունների, հանցագործությունների դիտավոր հետևանքն է, ուրիշ բացատրություն չունեմ։ Անհնարին չեմ համարում այդ ճանապարհը։ Ես երբեք չեմ մտածում, որ այլևս իմաստ չունի ջանքեր գործադրել իշխանության փոխելու կամ կարգի հրավիրելու ուղղությամբ։ Ես անձամբ հանձնվողներից չեմ, բայց իսկապես շատ դժվար է։ Իշխանությունն ահռելի ռեսուրսների է տիրապետում։

-Շիրակը նոր դաշնակցական մարզպետ ունի։ Ինչպիսի՞ն են ակնկալիքները նրանից, հաշվի առնելով, որ նախորդ մարզպետից մեծ դժգոհություններ, կարծես, չկային։

-Անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ, բայց ցանկություն ունեմ։ Չեմ ակնկալում, որ նա շոշափելի փոփոխություններ է բերելու մարզպետարանում կամ վարչարարության մեջ, բայց իրական հնարավորություն ունի։ Բոլոր այն հանցագործներն ու ձրիակերները, որոնք բուն են դրել մարզպետարանում և ամեն ընտրության ժամանակ վարչական ռեսուրս են չարաշահել ընդդեմ մեր ունեցվածքի, մեր ներդրումների, մեր հանրապետության, նրանք պետք է ինչ-որ կերպ հեռացվեն այդտեղից։ Նրանք պիտի պատժվեն։ Հիմա այս մարզպետը կարող է ասել՝ դե պատժելու գործառույթներ չունեմ, բայց գոնե կարող է ձրիակերներից ազատվել։ Ի վերջո, կարող է վարչական ռեսուրսը չչարաշահել իրենց օգտին։ Հույսեր չունեմ, եթե տեսնեմ փոփոխություն, կասեմ՝ այս մարդը կարողացավ անել այն, ինչ մյուսները չուզեցին անել կամ չկարողացան անել։ Անձամբ ծանոթ ենք, համեստ մարդ է, կիրթ մարդ է։ Եթե կուզենա, մեր խորհրդի կարիքը կունենա, երբ էլ դիմի, օգտակար կլինենք։ Ես կմոռանամ, թե ինքը որ կուսակցությունից է, ես իրեն կդիտեմ որպես մարզպետ։ Ու եթե մեր օգնության կարիքն ունենա կյանքն ավելի լավը դարձնելու, ձրիակերներին հեռացնելու, վարչարարությունը բարելավելու հարցերում, կհուշենք, կօգնենք։ Նախորդներին էլ եմ ասել՝ չեն արել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում