Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը Վրաստանին կապահովի տարեկան հավելյալ մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարմամբ։ Այս մասին Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» Խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստում հայտարարել է ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
«Նախկինում մենք «Շահ Դենիզից» Վրաստանին մատակարարել ենք տարեկան մինչև 800 միլիոն խորանարդ մետր գազ։ Այժմ մենք պետք է մատակարարման ծավալն այդ ուղով հասցնենք մինչև 1.5 միլիարդի և ևս 1.5 միլիարդ խորանարդ մետրի այն գազատարով, որը երկու երկրները միմյանց կապում է Ղազախի շրջանում»,- ասել է նա։











































