ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի փետրվարի 29-ին կայացած նիստում:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով՝ նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք և վիրավորանք չի պարունակել, այլ միայն կտրուկ սաստելու միտում է ունեցել: Նա սեփական օրինակով հիշեցրեց, որ փոքր ժամանակ իրեն էլ են ասել «ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:
Նախորդ տարի էթիկայի հանձնաժողովը Հանրապետական կուսակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի արարքը համարեց խախտում, երբ նա համացանցով սպառնացել էր հնարավորության դեպքում կտրել բոլոր նրանց գլուխներն, ովքեր հանդգնել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել, բացի դրանից՝ նա նաև սպառնացել էր.- «Կոչ եմ անում վեր ընկնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցինք, իրանք հաստատ բռնաբարվելու են»։
Առաքել Մովսիսյանի սպառնալիքը ճանաչվեց խախտում. հավանականություն կա՞ր, որ նա կբռնաբարեր. լրագրողների հետ զրույցում այս հարցին անդրադարձավ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































