«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում փետրվարի 29-ին ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացրին NASDAQ OMX Armenia-ից: Իսկ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ փետրվարի 29-ին արժութային շուկայումդոլարն էժանացել է 0.70 դրամով` դառնալով 491.34 դրամ, եվրոն արժեզրկվել է 6.17 դրամով` դառնալով 535.86 դրամ: Ռուսական ռուբլին էժանացել է 0.11 դրամով` դառնալով 6.46 դրամ:







































