«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը աչքի է ընկնում նաև աստղերի կողմից աշխարհի լավագույն դիզայներների զգեստների ցուցադրությամբ: Դժբախտաբար, Լոս Անջելեսում կայացած «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը աչքի է ընկել մի շարք աստղերի կողմից ընտրված ձախողված զգեստների մի ամբողջ շարքով:
dailymail.co.uk կայքը ներկայացնում է մրցանակաբաշխության վատագույն զգեստները, որոնց ցանկը գլխավորում է սուպերմոդել Հայդի Քլումը: Նրանից ետ չեն մնացել այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Քեյթ Ուինսլեթը, Վուփի Գոլդբերգը, Քերի Վաշինգտոնը, Քեյթ Բլանշետը, Ալիսիա Վիկանդերը, Ռունի Մարան, Մինդի Քալինգը, Օրլանդո Ջոնսը, Դիանա Ուորենը, Քելթի Նայթսը, Անդրա Դեյը, Շիրա Փիվենը, Սերենա Էրմիթիջը, Շան Գրիգը, Քրիստին Սկուիլին, Քարթր Բրվելը, Ջորդին Բլումը, Լիլի Քոուլը, Ջիաննա Սայմոնը, Լարա Սպենսերը, Լիզ Հերնանդեսը, Սթիվեն Սփիլբերգի կինը՝ Քեյթ Քափշոուն, Ջեքի Միրոնը և Էմի Փոյլերը:



















































































