«Ինտեր»-ի պաշտպան Միրանդան կարող է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ավելի վաղ հայտարարել է, որ ամռանը մեծ փոփոխություններ կկատարվեն թիմում, և Միրանդայի տեղափոխությունը կարող է դրանցից մեկը դառնալ:
«Արքայական ակումբ»-ը 31-ամյա բրազիլացուն դիտարկում է որպես Պեպեի փոխարինող: Մադրիդյան ակումբի հետ վերջինիս պայմանագրի ժամկետն ավարտվելու է առաջիկա ամռանը: Հիշեցնենք, որ Միրանդայի իրավունքների մի մասը պատկանում են «Ատլետիկո»-ին:








































