«Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի մրցանակաբաշխության արարողության հաղորդավարի կատակները հիմնականում կապված էին կինոարտադրությունում սևամորթների և սպիտակամորթների իրավահահավասարության հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:
Բացառապես «սպիտակ» «Օսկարի» շուրջ բռնկված սկանդալից հետո ամերիկացի սևամորթ երգիծաբան Քրիս Ռոքը, ում վստահել էին երեկոյի վարումը, ստիպված էր եղել նորից գրել իր մենախոսությունը և կրկնել կարճ համարները, որպեսզի դրանց հավելի սրամիտ արտահայտություններ սպիտակամորթ հավակնորդների և վիրավորված աֆրոամերիկացիների մասին:
Մեկնաբանելով հավակնորդների շարքում սևամորթների բացակայության հետ կապված սկանդալը՝ Քրիսը հիշեցրել է, որ նախկինում էլ անվանակարգերը չեն տարբերվել հատուկ բազմազանությամբ: Հիշեցնելով անցյալ դարի 50-60- ական թվականները՝ նա ասել է. «Այ, այն ժամանակ սևամորթներն իրոք պետք է բողոքեին: Բայց մեզ այնքան էլ չէր հուզում այն, թե ով կլինի լավագույն օպերատորը, քանի որ ավելի անհանգստացնում էր այն, որ մեզ սպանում են և լինչի դատաստանի ենթարկում»:
Իր գլխավոր խոսքը կատակերգուն ավարտել է՝ լրջորեն ընդգծելով. «Մենք ցանկանում ենք պարզապես հնարավորություն ունենալ: Մենք ցանկանում ենք, որ սևամորթ դերասանները ունենան հավասար հնարավորություն»:









































