Ամերիկյան SpaceX ընկերությունը վերջին պահին չեղարկել է իր Falcon 9 հրթիռի արձակումը՝ գրում է BBC-ն:
Ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ արձակման նախապատրաստության ընթացքում հրթիռի համակարգերում հայտնաբերվել է անսարքություն: Դրա էությունը դեռևս պարզ չէ, սակայն ընկերությունում կասկածում են, որ անսարքությունն առաջացել է այրման համակարգում:
Ծրագրվում է հրթիռն արձակել անսարքությունները վերացնելուց հետո: Հաջորդ արձակման հնարավոր օրը դեռևս չի հաղորդվում:









































