Բոլորին հայտնի է, որ քնից առաջ մի քանի բաժակ գինի խմելը գիշերն անհանգիստ է դարձնում: Եվ միանգամից քսան ուսումնասիրությունների արդյունքները հնարավորություն են տվել պարզել դրա պատճառները: Փորձին 500 մարդ է մասնակցել: Նրանք գինի են խմել, այնուհետև քնել են լաբորատորիայում: Այսպես փորձագետները կարողացել են հետևել ուղեղի ալիքներին և պարզել, որ ալկոհոլն օգնում է քնել գիշերվա առաջին կեսին՝ խթանելով քնի դանդաղեցված ալիքի զարգացմանը, որն անհրաժեշտ է օրգանիզմում հյուսվածքների վերականգնման և դիմադրողական համակարգի ամրապնդման համար:
Ալկոհոլի շատ մեծ քանակը, սակայն, կարող է խանգարել արագ քնի փուլին, որն անհրաժեշտ է հիշողության և ուշադրության կենտրոնացման համար: Հենց որ ալկոհոլը գիշերվա կեսին սկսում է ցնդել, քունը խանգարվում է, և մարդիկ սկսում են հաճախակի արթնանալ: Հենց այդ ժամանակ էլ նրանք սկսում են քրտնել, անհանգստություն են զգում և սարսափելի երազներ են տեսնում: Ալկոհոլը հատկապես վնասակար է կանանց: Նրանք ավելի հակված են քնի մեջ շուռումուռ գալ և անհանգստություն զգալ: Ալկոհոլը կանայք ավելի արագ են մարսում, այդ պատճառով էլ ավելի հաճախակի են արթնանում:
Բացի դրանից, ալկոհոլն անհամատեղելի է քնաբեր հաբերի հետ, որոշ մասնագետներ զգուշացնում են, որ դա նույնիսկ վտանգավոր է և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ: Ալկոհոլն ուժեղ միզամուղ է իրենից ներկայացնում, այդ տեսանկյունից ևս գիշերն անքուն դարձնելով: Քնի խանգարում ունեցող մարդիկ, ալկոհոլ օգտագործելով, կարող են ավելի խորացնել իրավիճակը: Հատկապես դա վտանգավոր է ափնոեի սինդրոմով տառապողների համար:










































