Առնվազն 3 բանվոր ինքնասպանություն է գործել Չժենչժոում գտնվող Foxconn ընկերության գործարանում: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
Այսպես, մայիսի 14-ին շինության տանիքից ցատկել է 30-ամյա մի տղամարդ, ապրիլի 27-ին ինքնասպանություն է գործել 23-ամյա աղջիկ, ապրիլի 24-ին կյանքի հետ հաշիվները մաքրել է 24-ամյա երիտասարդ:
Նշենք, որ ընկերությունում ինքնասպանությունների ամենախոշոր ալիքը բարձրացել է 2010-ին, երբ իրենց կյանքին վերջ տվեցին 13 բանվորներ: Դրանցի հետո 70 տոկոսով բարձրացան աշխատավարձերը և աշխատակազմին սկսեցին ավելի քիչ ծանրաբեռնել: