Բրի Լարսոնը «Օսկար» ստացավ կնոջ լավագույն դերակատարման համար («Սենյակ»)։ Մրցանակի համար պայքարել են նաև Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»), Շարլոտ Ռեմփլինգը («45 տարի»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին»)։
Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունն ընթանում է Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում, հեռարձակումն իրականացնում է ABC հեռուստաալիքը։
Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակը հանձնվում է 24 անվանակարգերում։











































