Ժան Լուի Ֆրոմանը Culture Chanel-ի 5-րդ ցուցադրությունը նվիրել է Chanel N5-ին:
Ցուցադրվել են 1921-ից մինչև մեր օրերը եղած բոլոր սրվակները:
Իհարկե, այցելուները պետք է վայելեին նաև օծանելիքի տարատեսակ բույրերը:
Ցուցադրվել են նաև Կոկո Շանելի լուսանկարները, որոնցում նա շրջապատված է տարբեր տղամարդկանցով (Բոյ Քեփել, կոմս Դմիտրի Պավլովիչ, Էռնեստ Բո, Սալվադոր Դալի և այլն): Այս տղամարդիկ օգնել են կյանքի կոչել նրա բազմաթիվ գաղափարները:
Ժան Լուի Ֆրոմանը ցանկացել է վերստեղծել Կոկո Շանելին շրջապատող արվեստի աշխարհը, որը գոյություն է ունեցել երբևէ և կատարելագործվում է մինչև այսօր: Ֆրոմանը փորձել է վերծանել այդ հանելուկային կնոջ և նրա օծանելիքի շուրջ ստեղծված լեգենդներն ու առասպելները:
Ըստ, այսպես ասած, առասպելներից մեկի՝ Կոկո Շանելը Chanel N5-ի միջոցով փորձել է վերակենդանացնել ավտովթարից զոհված իր սիրեցյալին:
Համաձայն մեկ այլ տարբերակի՝ օծանելիքները Բոյ Քեփելի հանդեպ զգացած սիրո ծնունդն են:










































