Նոր համակարգը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին հնարավորություն կտա վճարումների և փոխանցումների հաստատման համար օգտագործել կատարված սելֆիները և մատնահետքերի սքանավորումը` գաղտնաբառի կամ PIN-կոդի փոխարեն: Այդ մասին գրում է The Fiancial Times-ը:
Ավելի վաղ MasterCard-ը այդ տեխնոլոգիան փորձարկել է ԱՄՆ-ում և Նիդերլանդներում: Ամռանը այդպիսի ծառայությունը հասանելի կլինի ևս 14 երկրում:











































