Ժամանակակից մեգապոլիսի յուրաքանչյուր բնակչի երազանքը աշխատանքի հասնելն է առանց խցանումների մեջ ընկնելու, հայտնում է novate.ru-ն: Այդ խնդիրը կարող է լուծել ուղղաթիռը, որը սկզբունքորեն նոր մոտեցում է անձնական տրանսպորտին:
ZERO ուղղաթիռի գաղափարը ներկայացրել են Hector del Amo ընկերության մասնագետները: Ենթադրվում է, որ ուղղաթիռը կօգտագործվի որպես անձնական քաղաքային տրանսպորտ:
0-անման ուլտրաթեթև թռչող սարքը ավելի հավաք է, քան սովորական ուղղաթիռը: Հաշվի առնելով ցանկացած մեծ քաղաքում աճող խցանումները՝ ZERO-ն կարող է դառնալ մեծ պահանջարկ ունեցող տրանսպորտային միջոց:












































