Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

ՀՀԿ-ՀՅԴ գործակցությունը «գլխավորապես արտաքին պատճառներով է բացատրվում». Կայծ Մինասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն արդեն իրողություն է: Շատերի կարծիքով՝ Դաշնակցությանն այս առաջարկը արվեց՝ հաշվի առնելով Սփյուռքի գործոնը: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Դաշնակցությունը կարո՞ղ է այսօր համահայկական նշանակություն ունենալ:

– Նախ՝ այդ համաձայնությունը սպասելի էր, բայց ես չէի սպասում, որ այն կկայանար այդքան արագ: Այն ունի երկու բացատրություն:

Ներքին պատճառներով՝ անսպասելի էր, և դժվար է հասկանալ այդ համաձայնության իմաստը, որովհետև  նախ՝ ամբողջովին փոխվեց Սահմանադրությունը, երկրորդ՝ ընտրություններին մնացել է ընդամենը մեկ տարի, և ինչու էր պետք մաս կազմել կառավարությանը, երբ հանրապետականները խորհրդարանում մեծամասնություն են:

Հաջորդ՝ ինչու մտնել այն կառավարության մեջ, որը ժողովրդի մոտ վարկաբեկված է: Ուրեմն ներքին պատճառները տեսնելու փոխարեն՝ պետք է տեսնել արտաքին պատճառները: Եվ ես կարծում եմ՝ գլխավորապես արտաքին պատճառներով է բացատրվում Դաշնակցության և Հանրապետականի միջև այս համաձայնությունը: Այժմ, երբ Իրանը մտավ միջազգային ասպարեզ, Սերժ Սարգսյանը՝ իմանալով, որ Դաշնակցությունը կարևոր կապեր ունի իրանցիների հետ, ՀՅԴ-ն դարձրեց կառավարության մաս՝ դրանով իսկ դրական քայլ կատարելով իրանցիների համար: Սա՝ մեկ:

Այժմ Ռուսաստանի մասին: Դաշնակցությունը մտցնելով կառավարության մեջ՝ որպես հակաթուրքական կուսակցություն, կատարվեց դրական քայլ Ռուսաստանի համար, մանավանդ որ՝ Ռուսաստանը ճգնաժամի մեջ է Թուրքիայի հետ: Երրորդը՝ դեպի Ֆրանսիա: Քանի որ Դաշնակցությունը լավ հարաբերություններ ունի կառավարության հետ, դրական քայլ էր նրանց համար: Դրանով Հայաստանը կարող է ավելի լավ հարաբերություններ ունենալ Եվրոպայի հետ:

 

Եվ չորրորդը՝ դեպի Ամերիկա. մենք գիտենք, որ Դաշնակցությունը դրական գործ է արել ԱՄՆ-Հայաստան տնտեսական համաձայնագրի ստորագրման համար: Այս քայլով Հայաստանի առաջարկությունները այս ուղղություններում ավելի հեշտ կանցնեն: Իմ կարծիքով՝ Դաշնակցության հետ Հանրապետականի համաձայնության հիմնական բացատրությունը սա է:

Շատերը նշում են, որ պետք չէ շատ բան ակնկալել այս համաձայնագրից, որովհետև Դաշնակցությունը կոալիցիա է կազմել նաև մի քանի տարի առաջ, որից որևէ դրական արդյունք չի եղել: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են արձագանքում Սփյուռքի դաշնակցական կառույցները, թեև այստեղ նշում են, որ առանց Սփյուռքի համաձայնության որևէ համաձայնագիր չէր ստորագրվի, այնուամենայնիվ, կարծիք կա, որ Սփյուռքում տարբեր թևեր դժգոհություն են հայտնել այս համաձայնագրի հետ կապված: Ի՞նչ տեղեկություններ ունեք Դուք:

– Նախ՝ Դաշնակցության ուժը Հայաստանում չէ: Դաշնակցության ուժը այդ համահայկական կառույցի կազմակերպումն է գլխավորաբար Սփյուռքում՝ Իրան, Լիբանան, Եվրոպա և Միացյալ Նահանգներ: Ճիշտ է, որ Դաշնակցության մեջ կան տարաձայնություններ, թե արդյոք պե՞տք էր մտնել այդ համաձայնության մեջ: Իմ կարծիքով՝ անշուշտ, հեշտ չի լինի Դաշնակցության համար, այդ մասին գիտի նաև Հրանտ Մարգարյանը, բայց կարծում եմ՝ այլ ճար չուներ: Ես կարծում եմ, որ սա մարտահրավեր է Դաշնակցության համար, որովհետև եթե պետք է անեն այն, ինչ արեցին մինչև 2009 թվականը, անշուշտ, պիտի ասեմ, որ անիմաստ է, բայց այս անգամ սպասենք և տեսնենք արդյունքները: Ես համոզված եմ, որ այլևս անտանելի է այսպես շարունակել, ինչ-որ բան պետք է փոխվի, իսկ թե ինչպես պետք է փոխվի՝ չգիտեմ:

– Իսկ քաղաքական կամք տեսնո՞ւմ եք այդ փոփոխություններին հասնելու համար:

– Տեսնենք: Սերժ Սարգսյանը խոստացավ, իսկ մի քանի տարի առաջ իր ելույթում ասաց՝ պիտի հավատանք, որ փոխվի, սակայն ոչինչ չփոխվեց: Եվ հիմա ժողովրդի մոտ վստահության խնդիր կա: Ընդունվեց նոր Սահմանադրություն, նշանակվեցին նոր նախարարներ, հիմա սպասենք, թե մեկ տարում ինչ փոփոխություն կլինի կամ կլինի՞, թե՞ ոչ: Չգիտեմ, առայժմ վաղ է խոսել, տեսնենք, հուսանք: Ժողովուրդն ուզում է հավատալ փոփոխություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում