Կատալանոկան «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ցանկանում է երկարաձգել պայմանագրի ժամկետը թիմի հետ որքան հնարավոր է շուտ:
Ֆուտբոլիստն ակնկալում է, որ մինչև ամառ նոր պայմանագիր է կնքելու «Բարսելոնա»-ի հետ բարձր աշխատավարձի չափով:
Ակումբի ղեկավարությունն արդեն խոստացել է Բուսկետսին, որ նա լինելու է թիմի 3 ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը՝ գրում է իսպանական «Marca»-ն:
Միևնույն ժամանակ Բուսկետսի ծառայություններով հետաքրքրված են «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն ու ՊՍԺ-ն:







































