Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ նուշն օգնում է նիհարել և ամրացնել առողջությունը, գրում է health.passion.ru-ն:
Շոկոլադի, արագ սննդի կամ չիփսի փոխարեն մեկ բուռ նուշ օգտագործելը հագեցնում է սովը, թույլ է տալիս սննդակարգից բացառել դատարկ կալորիաները, ավելացնում է սպիտակուցների քանակը և հնարավորություն է տալիս նվազեցնել աղի օգտագործման քանակը:
Քանի որ սննունդ ընդունման հիմնական սովորությունները ձեռք են բերվում մանուկ հասակում, ուսումնասիրության հեղինակները ծնողներին խորհուրդ են տալիս երեխաներին վարժեցնել նուշ օգտագործելուն:












































