Thursday, 06 06 2024
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր

Գողացված գարունը

Հայաստանի ներքաղաքական ներկայիս իրավիճակը, թերևս, ունի որոշակի գույքագրման անհրաժեշտություն: Այսօր լրացավ տարելիցը այն ողբերգական իրադարձության, որը, թերևս, դարձավ Հայաստանում ներքաղաքական կյանքի որոշ մասով տեսանելի, իսկ որոշ մասով էլ` անտեսանելի, բայց կարծես թե հիմնական շարժիչ ուժը:

Խոսքը Մարտի 1-ի մասին է, երբ Երևանի կենտրոնում սպանվեց 10 մարդ, ում «մեղքն» այն էր, որ համարձակվել էր, ի թիվս տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների, բողոքել նախագահի ընտրության կեղծիքի դեմ և փորձ անել տեր կանգնել իր իրավունքին:

Դրանից հետո տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները, կամա թե ակամա, այս կամ այն կերպ իրենց վրա կրում էին և կրում են ու թերևս դեռ երկար ժամանակ կրելու են Մարտի 1-ին տեղի ունեցածի «դրոշմը»: Օրինակ` Հայաստանի քաղաքական դաշտը ութ տարի առաջ հստակ սահմանազատվել էր, այսպես ասած, սևի ու սպիտակի, դաշտը հստակեցվել էր, մարգինալ ուժերը կամ հայտնվել էին լուսանցքում, կամ էլ ծվարել իշխանական թևի տակ, այդպիսով թեթևացնելով թե՛ հասարակության տեսադաշտը, թե՛ քաղաքական դաշտն ընդհանրապես:

Քաղաքական թթվածինն ավելացել էր: Բայց աստիճանաբար, ութ տարիների ընթացքում, քաղաքական որոշ գործընթացների, հիմնականում հայ-թուրքական «ֆուտբոլային» կոչված դիվանագիտության և Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, ՀԱԿ-իշխանություն երկխոսության շուրջ ծավալված աշխույժ իրադարձությունների միջոցով իշխանությանը հաջողվեց լղոզել իր համար այդքան անցանկալի քաղաքական հստակությունն ու մարգինալներին կրկին հանել քաղաքական դաշտ` այդպիսով փորձելով հասարակության համար սահմանափակել քաղաքական թթվածնի քանակը: Ու հենց այդտեղ է, որ իր կանխոշորիչ դերը կատարում է Մարտի 1-ի ողբերգության «դրոշմը», քանի որ լինելով Հայաստանի նոր քաղաքական իրավիճակի, կամ այսպես ասած` երրորդ հանրապետության երրորդ տասնամյակի դառը մուտքը, Մարտի 1-ը անխուսափելիորեն բացահայտում է ցանկացած քաղաքական ուժի, երբ հարկ է լինում թեթևակի դիրքորոշում արտահայտել անգամ այդ հարցի կապակցությամբ:

Բավական է որևէ ուժի դիրքորոշում հարցնել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցածի հանդեպ, երբ անմիջապես ի հայտ է գալիս, թե ի՞նչ քաղաքական ուժի հետ գործ ունենք, քաղաքական ուժի՞ հետ գործ ունենք ընդհանրապես, թե՞ ոչ, ի՞նչ նպատակներ է հետապնդում այդ ուժը քաղաքական դաշտում և այլն, և այլն:

Ցավալի է, որ այսօր ներքաղաքական լակմուսի թուղթ է դարձել Երևանում տեղի ունեցած ողբերգություն-հանցագործությունը, բայց փաստն այն է, որ հենց դրա շնորհիվ են նաև ինչ-որ առումով կանխվում քաղաքական անարյուն և քողարկված հանցագործությունները, որ կատարվում են պետության և հասարակության հանդեպ, երբ որևէ քաղաքական ուժ փորձում է հասարակությանը մոլորության մեջ գցել իր երեսպաշտությամբ, ինչի հնարավորությունը ընձեռեցին հայ-թուրքական գործընթացն ու Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի որոշակի ակտիվացումը:

Մեծ հաշվով, երբ փորձում ենք իրավիճակը դիտարկել մակերեսից թեկուզ մի փոքր ավելի խորը, ապա թերևս դժվար է չնկատել, որ ութ տարին Հայաստանի ներքաղաքական կյանքում չի փոխել գրեթե ոչինչ, և իրավիճակը շարունակում է մնալ այնպիսին, ինչպիսին էր 2008 թվականի սկզբին: Նույնիսկ արտաքին նոր գործընթացները, որոնք դարձել են իշխանության համար քարոզչական լավ գործիք և ներքաղաքական նոր իրավիճակի իմիտացիաների գործիք, իրավիճակը չեն կարողանալու փոխել ըստ էության, որովհետև ոչ թե ներքին իրավիճակն է պայմանավորված այդ արտաքին իրողություններով, այլ դրանց վերջնարդյունքը, կամ առարկայական որևէ հանգրվանի հասնելն է պայմանավորված ներքին իրավիճակով: Եթե չեն լուծվել այն խնդիրները, որոնք հանգեցրին 2008 թվականի Մարտի 1-ին, և չեն լուծվել Մարտի 1-ից հետո սրված հասարակական-քաղաքական խնդիրները, արտաքին որևէ գործոն մակերեսից ներքև չի իջնելու և խորքային առումով չի փոխելու հայաստանյան ներքին իրավիճակը, որովհետև այդ իրավիճակի տերը արդեն ոչ մեկը չէ` իշխանությունը չէ, նույնիսկ ընդդիմությունը չէ, Արևմուտքը կամ Ռուսաստանը չեն, Եվրոպան չէ: Այդ իրավիճակի տերը Հայաստանի հասարակությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում