Ռեփեր Քայնե Ուեսթի նոր ալբոմը կկոչվի Yeezus: Այս մասին նա հայտնել է ամերիկյան Rap-Up ինտերնետ-պորտալին:
Կայքը նշել է, որ սևամորթ կատարողի հաջորդ ձայնասկավառակը լույս կտեսնի 2013թ. հունիսի 18-ին, ինչը հաստատել է Ուեսթը Twitter-ի իր միկրոբլոգում:
Yeezus բառը Jesus բառի ձևափոխված տարբերակն է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Yeezus-ի ձայնագրմանը մասնակցել է ֆրանսիացի էլեկտրոֆանկ-դուետ Daft Punk-ը, որի մասնակիցները Ուեսթի հետ ձայնագրել են 2 երգ:
Մինչ Ուեսթը կհայտարարեր իր նոր ալբոմի թողարկման օրը, տեղի է ունեցել նրա New Slaves սինգլի շնորհանդեսը: Տեսանյութը կարելի է դիտել YouTube-ում:
Saturday Night Live շոուում տեղի էր ունեցել նաև նրա Black Skinhead թրեքի շնորհանդեսը:
Ներկայում ռեփերի վերջին՝ My Beautiful Dark Twisted Fantasy ալբոմը լույս է տեսել 2010թ.:




































