Ֆլորիդայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն մեքենան մերկ վարելու պատճառով:
Բրայան Բլեյք Բյենվենյուն 12 ժամվա ընթացքում իրավապահների կողմից ձերբակալվել էր 2 անգամ: Առաջին անգամ նրան ձերբակալել էին մեքենան մերկ վարելու, իսկ երկրորդ անգամ՝ մոտոցիկլետ առևանգելու համար՝ հաղորդում է UPI-ն:
Բյենվենյուին մեղադրանք է առաջադրվել տրանսպորտային միջոց առևանգելու համար: Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա 24-ամյա ամերիկացու դատը:
Հայտնի է, որ նա կարող է 6 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվել:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, առաջին անգամ տղամարդուն ձերբակալել են, երբ նա փորձել է մերկ վիճակում ներխուժել լողափի ակումբներից մեկը:









































