Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացվող սամբոյի Եվրոպայի 2013թ առաջնության վերջին օրը ևս մեկ մեդալ Հայաստանի հավաքականի օգտին նվաճեց մեր փորձառու մարզիկներից Վաչիկ Վարդանյանը:
68 կգ քաշայինների մրցապայքարում նա ճանաչվեց երկրորդը և արժանացավ արծաթե մեդալի: Ավելի վաղ երկրորդ տեղն էր զբաղեցրել նաև Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), երրորդ՝ Սոսե Բալասանյանը (52 կգ) և Մավրիկ Նասիբյանը (74 կգ):
Այսպիսով, հայ սամբիստները հայրենիք կվերադառնան երկու արծաթե և երկու բրոնզե մեդալով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:







































