Մախաչկալայի «Անժի»-ն Իսպանիայում անցկացնող հավաքի վերջին խաղում առավելության է հասել «Վիկինգ»-ի նկատմամբ:
Ռուսական թիմը կարողացել է նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: 64-րդ րոպեին խաղի միակ գնդակն է խփել Էբեսիլիոն:
Հիշեցնենք, որ այս հանդիպմանը չէր հայտավորվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Անժի»-ի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: Վերջինս մեջքի ցավի պատճառով բացակայում է, և ակումբի հաղորդագրության համաձայն՝ օրերս միանալու է ընդհանուր կազմին:








































