Դերասանուհի Սալմա Հայեկը տեղեկացրել է, որ սատկել է Մոցարտ անունով իր շունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Անհայտ անձինք կենդանուն կրակել են Վաշինգտոնում գտնվող դերասանուհու ագարակատանը: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Նրան անցյալ ուրբաթ ագարակատանը սատկած են գտել՝ սրտի շրջանում հրազենային վնասվածքներով: Ես հույս ունեմ, որ Վաշինգտոնի իշխանությունները արդարությունը կվերականգնեն հանուն այս հրաշալի շան, որը իր կյանքի 9 տարվա մեջ ոչ ոքի չի կծել»,- գրել է նա:
Հայեկը նշել է, որ շունը երբեք դուրս չի եկել ագարակատան տարածքից և եղել է «հավատարիմ և սիրող ընկեր»: «Նա արժանի չէր դանդաղ և տանջալից մահվան»,- գրել է դերասանուհին՝ հավելելով, որ կենդանու մահը սգացել է մեկ շաբաթից ավելի:




































