Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան հայտարարել է, որ տխրել է Ժոզե Մոուրինյոյի՝ լոնդոնյան ակումբից հռանալու պատճառով:
«Նախորդ մրցաշրջանը հիանալի ստացվեց: Մենք չեմպիոն դարձանք: Ընթացիկ մրցաշրջանում ամեն ինչ այլ կերպ է: Ես տխրեցի, երբ Մոուրինյոն հեռացավ «Չելսի»-ից: Սակայն պետք է առաջ շարժվել, չի կարելի հետ նայել: Թիմը բարդ իրավիճակում էր հայտնվել, և ղեկավարությունը գլխավոր մարզչին հեռացնելու որոշում կայացրեց՝ իրավիճակը փրկելու համար:
Այժմ բավականին կարգավորել ենք խաղը, սակայն առաջին քառյակում տեղ զբաղեցնելու մասին անգամ չենք երազում: Անգլիայի գավաթի խաղարկությունն ու Չեմպիոնների լիգան մեր գլխավոր նպատակներն են»,- Daily Mail-ը մեջբերում էԿուրտուայի խոսքերը:





































