Մայիսի 19-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 72/1 շենքի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վերոնիկա Հ.-ին:
Պարզվել է, որ նա աշխատելով Ավանի Դուրյան թաղամասում գտնվող սուպերմարկետում որպես տնտեսական բաժնի հսկիչ-վաճառողուհի, 2012 թ. նոյեմբերից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում նշված սուպերմարկետի պահեստից գողացել է տարբեր տեսակի ծխախոտ` պատճառելով ընդհանուր 1.873.700 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է հետաքննություն:









































