«Լիվերպուլ»-ը դիմել է «Բարսելոնա»-ին՝ դարպասապահ Մարկ Անդրե տեր Շտեգենի տրանսֆերի ձեռքբերման համար:
Daily Express-ի տեղեկությունների համաձայն՝ լիվերպուլյան ակումբը 19 մլն ֆունտ է առաջարկել 23-ամյա գերմանացու տրանսֆերի դիմաց:
Այնուամենայնիվ, իսպանական ակումբի դիրքորոշումն այդ հարցի շուրջ հայտնի չէ: Ավելի վաղ Տեր Շտեգենը հայտարարել է, որ չի ցանկանում լքել իր ներկայիս ակումբը:
Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է 16 հանդիպումների:








































