Տեքստ 2016 թվականին սուպերլուսինը կդիտվի նոյեմբերի 14-ին, հայտնում է viknaodessa.od.ua-ը: Այդ օրը Լուսինը Երկրից կգտնվի 356 հազար կմ հեռավորության վրա, որը մոտավորապես 28 հազար կիլոմետրով պակաս է, քան սովորաբար:
Բարենպաստ եղանակային պայմանների դեպքում Լուսնի խոշոր սկավառակը հնարավոր կլինի տեսնել նաև նոյեմբերի 17-ին և դեկտեմբերի 13-ին, երբ Լուսինը կրկին բավականին մոտ կլինի երկրին: Մեր մոլորակի միակ արբանյակի ուղեծիրը իրենից ներկայացնում է էլիպս, այդ պատճառով Լուսնի հեռավորությունը Երկրից փոփոխվում է: Սուպերլուսնի պահին Լուսինը երևում է 12,5 տոկոսով ավելի մեծ, քան սովորաբար:









































