Ինչպես արդեն հաղորդել էինք, Ջոն Լենոնի այրին՝ նկարչուհի Յոկո Օնոն, կաթվածից հետո հոսպիտալացվել է: Սակայն, ինչպես հաղորդում է Associated Press-ը, հոսպիտալացման պատճառը եղել է գրիպի նման հիվանդությունը:
Օնոյի ներկայացուցիչ Էլիոթ Մինտցի խոսքով՝ նկարչուհին արդեն ապաքինվում է: Ջոն Լենոնի 83-ամյա այրուն նրա բժիշկն է խորհուրդ տվել հիվանդանոցում բուժվել: Ինչպես ակնկալվում է, նա հիվանդանոցը կլքի այսօր:
Նկարչուհու ներկայացուցիչը հերքել է ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, թե Օնոն կաթված է ստացել:












































