Մարտին ծրագրված Սիրիայի հարցով բանակցությունները կշարունակվեն 3 շաբաթ՝ հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
«Հրադադարի լուրջ խախտումների բացակայության պայմանում բանակցությունների առաջին ռաունդը, որի մեկնարկը նշանակված է մարտի 7-ին, կշարունակվի 3 շաբաթ»,- ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ ներկա պահին կրակի դադարեցմանը համաձայնել են աջակցել 97 զինված միավորումների ներկայացուցիչներ։




































