Սիրիայի արևմուտքում գտնվող Ալ-Կուսեյր քաղաքում սիրիական բանակի և զինված ընդդիմության միջև մարտական բախումների հետևանքով զոհվել է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման առնվազն 23 գրոհային:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությանը, երեկ երեկոյան Ալ-Կուսեյր քաղաքի մոտ բախումների հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ» շարժման 23 անդամ, վիրավորվել է շուրջ 70-ը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը գրավել են Ալ-Կուսեյր քաղաքը, որը համարվում է սիրիացի ընդդիմադիրների կարևոր ռազմավարական հենակետ:









































