«Սեզար» մրցանակը շնորհվել է ռեժիսոր Ֆիլիպ Ֆոկոնի «Ֆաթիմա» կինոնկարին՝ որպես տարվա լավագույն ֆիլմ: Ֆիլմը Մարոկկոյից ներգաղթած կնոջ կյանքի մասին է, ով երկու դուստրերի հետ Ֆրանսիա է ժամանել: Այս մասին գրում է BBC-ն:
Ֆիլմում ցուցադրված է դժվարությամբ ֆրանսերեն խոսող մոր և Ֆրանսիայում մեծացած իր դեռահաս երեխաների կոնֆլիկտը:
Ֆաթիմայի դերակատար Սորիա Զերոլը մրցանակ է ստացել որպես տարվա ամենախոստումնալից դերասանուհի:
Տղամարդու լավագույն դերի համար մրցանակին արժանացել է «Շուկայի օրենքը» ֆիլմի դերակատար Վենսան Լինդոնը, լավագույն դերասանուհի է ճանաչվել «Մարգարիտա» ֆիլմի գլխավոր դերակատար Կատրին Ֆրոն:









































