Google, Amazon, Facebook, Microsoft, Twitter և Yahoo ընկերությունները ԱՄՆ-ի կառավարության որոշման վերանայման ժամանակ դատարանում պատրաստվում են աջակցելու Apple ընկերությանը, հայտնում է BuzzFeed պորտալը:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը Apple ընկերությունից պահանջում է կոդազերծել Սան Բեռնարդոյի ահաբեկչին պատկանող iPhone-ը, ով իր կնոջ հետ 2015 թվականի դեկտեմբերին սպանել է 14 մարդու:
Ըստ իրադրությանը մոտ աղբյուրի` Goоgle-ը, Facebook-ը, Box-ը, Yahoo-ն և Twitter-ը նույնպես հանդես կգան Apple-ի աջակցությամբ:
Ավելի վաղ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Apple-ի ղեկավար Թիմ Քուքը հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության պահանջը ՀԴԲ-ին օգնելու iPhone հեռախոսներից մեկի կոդազերծման հարցում Ամերիկային վնաս կհասցնի և կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել:
Ըստ Apple ընկերության` դա օգտվողների իրավունքների խախտում է, և նմանատիպ խնդիրները պետք է քննարկվեն ոչ թե դատարանում, այլ կոնգրեսում, որը պետք է համապատասխան օրենք ընդունի:









































