Սիրիայում թշնամական գործողությունների դադարեցման թիրախային խմբի առաջին նիստը շարունակվել է ուրբաթ օրը Ժնևում 2 ժամ, 35 րոպե: Այն անցել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ` Սիրիային աջակցության միջազգային խմբի 17 մասնակից երկրների մասնակցությամբ, գրում է TASS-ը:
Մամուլին թույլ չեն տվել ներկա գտնվել ոչ միայն հանդիպմանը, այլև նիստերի դահլիճին կից գտնվող սրահում: Նիստին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան և նրա տեղակալ Ռամզի Էզելդին Ռամզին:
Նիստի արդյունքները դե Միստուրան կամփոփի մամուլի համար ճեպազրույցում, որը նախատեսված է տեղի ժամանակով 22:30-ին:









































