«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ներկայում իրավիճակը կայունացել է, սակայն տարածքի մաքրման աշխատանքները տարիներ կտևեն՝ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Մոսկվայում կայացած Ատոմային էլեկտրակայանների օպերատորների համաշխարհային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նիստում Ամանոն նշել է, որ Ճապոնիայում տեղի ունեցած վթարը խստորեն ազդել է ատոմային էներգետիկայի հանդեպ միջազգային հանրության վստահության վրա: Նրա խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրը խաղաղ ատոմի էներգիայի կիրառման անվտանգության բարձրացումն է:








































