Հնդիկ ուսանողուհիներ Նունշի ու Տաշի Մալիկները դարձել են պատմության մեջ առաջին երկվորյակները, որոնք նվաճել են Էվերեսթը, գրում է The Times Of India-ն:
21-ամյա քույրերը նվաճել են հայտնի լեռնագագաթը երկու ուղեկցորդի օգնությամբ, որոնք, ինչպես նշում է թերթը, նույնպես երկվորյակ են:
Մալիկ քույրերը լեռան շրջանում էին գտնվում մարտից, որպեսզի կարողանան լավ կլիմայափոխվել:
Պարբերականն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս տարի Էվերեսթ բարձրանալու թույլտվություն է ստացել 350 արտասահմանցի, որոնցից 80-ը Հնդկաստանից ալպինիստներ են, ևս 74-ը՝ ԱՄՆ-ից:







































