«Ռոմա»-ի լեգենդ Ֆրանչեսկո Տոտին, հավանաբար, կլքի իր ներկայիս ակումբն ու կմիանա Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Լեսթեր»-ին:
The Guardian-ի տեղեկությունների համաձայն՝ Տոտին որոշել հեռանալ հռոմեական ակումբից՝ Լուչանո Սպալետիի հետ կոնֆլիկտի պատճառով:
«Ռոմա»-ի պատմության լավագույն ռմբարկուն հայտարարել է, որ չի ցանկանում Ա Սերիայի որևէ այլ ակումբ տեղափոխվել և դիտարկում է այլ երկիր տեղափոխության տարբերակները: Ֆուտբոլիստը, հավանաբար, կգերադասի կարիերան շարունակել «Լեսթեր»-ում:
Հիշեցնենք, որ վնասվածքից վերականգնվելուց հետո Տոտին չի ընդգրկվում հռոմեական ակումբի հիմնական կազմում, ինչի պատճառով նրա և գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի միջև կոնֆլիկտ է առաջացել:








































