Երևանում մարտի 6-ին կանցկացվի Առաջավոր Ասիայի ուշուի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցեն Հայաստանի և Իրանի շուրջ 200 մարզիկ:
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը հայտնել է, որ Հայաստանում այս մարզաձևի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ, և պատահական չէ, որ մեզանում այս մարզաձևից միջազգային մրցաշարերն ավանդական են և բավական շատ:
Առաջավոր Ասիայի գավաթի խաղարկությունից հետո՝ ապրիլի 22-24-ը նախատեսվում է անցկացնել ևս մեկ ավանդական դարձած միջազգային մրցաշար, որը նվիրվում է Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մրցաշարին սովորաբար մասնակցում է 6 երկրից ժամանած շուրջ 500 մարզիկ:
Մայիսի 14-21-ը Հայաստանի ուշուի հավաքականի անդամները կմասնակցեն նաև Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:







































