Իսրայելը France 2 ֆրանսիական հեռուստաալիքից պահանջել է ուղղել 12-ամյա պաղեստինցի տղայի՝ Մուհամմադ Ալ-Դուրայի մահվան մասին ռեպորտաժը, որը եթեր է հեռարձակվել 2000 թ. սեպտեմբերին, հաղորդում է Reuters-ը:
2000 թ. սեպտեմբերի 30-ին՝ պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի սկսվելուց հետո, France 2-ի թղթակից Չարլզ Էնդերլինը և օպերատոր Աբու Ռահման նկարահանել էին Գազայի հատվածում գրոհայինների և իսրայելցի զինվորականների միջև փոխհրաձգությունը: Կադրում հայտնվել էին երկու պաղեստինցիներ՝ Ջամալ Ալ-Դուրան և նրա որդին՝ Մուհամմադը, որոնք փողոցներից մեկում հայտնվել էին կրակոցների ներքո: Տեսանյութի հեղինակների պնդմամբ՝ հայրը վիրավորվել է, իսկ որդին՝ սպանվել:
France 2-ի ռեպորտաժը մեծ արձագանք է գտնում ամբողջ աշխարհով մեկ, իսկ զոհված Մուհամմադ Ալ-Դուրան փաստացիորեն դառնում է երկրորդ ինթիֆադայի խորհրդանիշը: Իսրայելը սկզբում հրապարակավ ներողություն է խնդրում Ալ-Դուրայի մահվան համար, սակայն ավելի ուշ մի քանի անկախ լրագրողական հետազոտություններ գալիս են այն եզրահանգման, որ երեխան սպանվել է պաղեստինցի գրոհայինների կողմից:
2012 թ. սեպտեմբերին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարգադրում է հետաքննել France 2-ի ռեպորտաժը: Հետաքննության արդյունքներով պատրաստված է 36 էջից բաղկացած զեկույցում կասկածի տակ է դրվել այն փաստը, որ տղան կամ հայրը վիրավորվել են այն պահին, երբ նկարահանվել է ռեպորտաժը: Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված «սևագիր» տեսանյութի հիման վրա կարելի է ասել, որ նկարահանման ավարտի պահին տղան ողջ է եղել:
Զեկույցի հեղինակները նշել է, որ հեռուստաալիքի ռեպորտաժը մեծ վնաս է պատճառել Իսրայելի իմիջին և տարիներ շարունակ հրահրել է իսլամիստ-գրոհայինների հարձակումները: Հաղորդվում է, որ պատճառված վնասի փոխհատուցման համար France 2-ը, որպես առաջին քայլ, պետք է հանրությանը ներկայացնի ռեպորտաժի ուղղված տարբերակը:
Նշենք, որ սպանված երեխայի հայրը հայտարարել է, որ հետաքննության արդյունքները կեղծ են:










































