Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին երկրում ընթացող խորհրդարանական ու Փորձագետների խորհրդի ընտրությունները որակել է որպես քաղաքական անկախության խորհրդանիշ։
Ռուհանին քվեարկությանը մասնակցել է Թեհրանի կենտրոնում գտնվող ընտրատեղամասերից մեկում։ Նա ներկայիս ընտրությունները ճակատագրական է որակել երկրի և ժողովրդի համար.
«Այսօր Իրանի բոլոր քաղաքացիները ընտրություններում ազատ կամարտահայտման ճանապարհով 4 տարով ընտրելով խորհրդարանի պատգամավորներին և 8 տարով՝ Փորձագետների խորհրդի կազմին, հնարավորություն ունեն շահավետ ներդրումներ անել իրենց ապագայում։
Որովհետև մարդկանց այսօրվա ընտրությունից է կախված, թե որքանով կապահովիի իրենց ազգային անվտանգությունը, խաղաղությունը, քաղաքական արժանապատվությունը, ազգային բարգավաճման հետ կապված իրենց հույսերը»,- ասել է ԻԻՀ նախագահը։









































