Lenta.ru-ի փոխանցմամբ՝ New Horizons կայանը նկարել է Պլուտոն մոլորակի հյուսիսային բևեռի սառցե կանյոնները։ Դրանք գտնվում են Լոուելի շրջանում, որն իր անվանումը ստացել է գաճաճ մոլորակի որոնումները նախաձեռնած աստղագետ Պերսիվալ Լոուելի անունով։
Այդ մասին նշված է NASA-ի կայքում։ Լուսանկարներում պատկերված կանյոններից մեկի լայնությունը հասնում է մինչև 75 կիլոմետրի։ Այն գտնվում է անմիջապես հյուսիսային բևեռի մոտակայքում։ Արևմտյան ու արևելյան հատվածներում կան ևս երեք կանյոններ, որոնց լայնությունը հասնում է 10 կիլոմետրի։











































