«Բարսելոնա»-ն թիմի հարձակվող Նեյմարի հետ նոր պայմանագիր է ստորագրել երկու ամիս առաջ՝ 2015 թվականի դեկտեմբերին: Այդ մասին հայտնում է ESPN-ը: Ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ուժի մեջ է լինելու մինչև 2021 թվականի հունիսը:
Տեղեկությունների համաձայն՝ կատալոնացիները մինչ այժմ պաշտոնական հայտարարություն չեն հրապարակում այդ կապակցությամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ բրազիլացու ֆինանսական մեքենայությունների գործը դեռ ավարտված չէ:
Հիշեցնենք՝ Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին մասնակցել է 22 հանդիպումների, 18 գոլ է խփել և գոլային 9 փոխանցում կատարել:







































