Այսօր ամբողջ աշխարհում ճանաչված ջինսը տոնում է ստեղծման 140-ամյակը:
Ջինսի միջազգային օր է համարվում մայիսի 20-ը: 1873թ. այս օրը Լեյբա Շտրաուսը (Լևի Ստրաուս) ստացավ արտոնագիր՝ արտադրել «աշխատանքային կոմբինեզոններ՝ առանց ձգակապերի ու դանակի, փողերի ու ժամացույցների»:
Լեյբան որոշեց տաբատներ կարել առագաստանավերի անգլիական կտորից ու վաճառել «ոսկե տենդի ժամանակ»: Որպես գույն ընտրվեց այդ պահին ամենից երկար մնացող ինդիգոն: Առաջին ջինսերն արժեին 1 դոլար 46 ցենտ:
Դրանք կարերով շալվարներ էին՝ բազմաթիվ գրպաններով: Առաջին արտադրական խմբաքանակը վայրկենապես սպառվեց, և շուտով Սան Ֆրանցիսկոյում հիմնադրեց Levi Strauss & Co ընկերությունը:
1981թ. ստեղծվեցին ջինսե մոդելներ նաև կանանց համար, և ջինսե տաբատների մոդելները սկսեցին մշտապես աճել:








































